Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

15.12.2025, 10:02
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․           Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: