430.21
4.37
402.59
+8
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետը ցանկանում է կրճատել ամանորի արձակուրդները

17:48
12 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում առաջարկեց քննարկել ամանորի արձակուրդները կրճատելու հարցը։

Հայաստանի բնակիչներն ավանդաբար երկար տոնական արձակուրդներ են ունեցել, որոնք տևեցին դեկտեմբերի 31–ից հունվարի 8–ը ներառյալ։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, Նոր տարին և Սուրբծննդյան տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31–ից հունվարի 6–ը, իսկ հունվարի 7–ը հանրապետությունում ոչ աշխատանքային է, քանի որ Մեռելոց է։

Հինգշաբթի կառավարության առաջին նիստում վարչապետը նշեց, որ այն շատ թեթև էր։

«Չնայած, որ նախորդ տարվա վերջում ասում էի, որ 2017 թվականը մեզ համար բարդ և ծանր կլինի, մեր առաջին նիստը բավականին թեթև անցավ։ Հույս ունեմ, որ մենք բոլորս լավ հանգստացել ենք, քանի որ իրականում 2017 թվականին աշխատանքային ռեժիմը զգալիորեն ծանր կլինի»,– նախազգուշացրեց Կարապետյանը։

Կառավարության ղեկավարն այնուհետև հետաքրքրվեց նախարարներից` արդյո՞ք, շատ չէին տոնական հանգիստ օրերը։ «Եկեք քննարկենք, այդ թվում` հասարակության հետ, և գտնենք այդ հարցի լուծումը»,– ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ անընդունելի է համարում այդքան երկար տոնակատարությունները։ Մասնավորապես, այդ պատճառով էլ, նրա առաջարկով, Նոր տարվա օրերին և հանգստյան օրերին բանկերը և մաքսային կառույցներն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
10 Նոյեմբերի 2023
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. Փաշինյան
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, հայտարարել է Փաշինյանը
19:37
10 Նոյեմբերի 2023
Ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է
13:15
10 Նոյեմբերի 2023
Հայաստանի բնակիչների ավելի քան 50%–ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից․ հարցում
Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 52,6%-ը, գոհ է 34,2%-ը, դժվարացել է պատասխանել 13,2%-ը
09:41
10 Նոյեմբերի 2023
Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնին․ ի՞նչ են քննարկել
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:15
09 Նոյեմբերի 2023
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին (ՎԻԴԵՈ)
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին. ՎԻԴԵՈ
19:37
09 Նոյեմբերի 2023
Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
ՃՈ–ից հայտնում են, որ Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
18:01
09 Նոյեմբերի 2023
Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
15:03
09 Նոյեմբերի 2023
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է (ՎԻԴԵՈ)
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է․ ՎԻԴԵՈ
14:38
09 Նոյեմբերի 2023
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա․ ԳՇ պետ
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա, հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը
14:14
09 Նոյեմբերի 2023
Fastex-ի կողմից ftNFT Phygital Space և առաջին ftNFT հարթակը Հայաստանում
Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում
13:22
09 Նոյեմբերի 2023
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից