Վարչապետը շրջում է քաղաքում և բաժանում դիմակներ՝ ցույց տալով ինչպես ճիշտ կրել դրանք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիկնապահների ուղեկցությամբ այս պահին շրջում է քաղաքում և մարդկանց բժշկական դիմակներ բաժանում:
Ընդ որում, վարչապետը ոչ միայն բժշկական դիմակներ է բաժանում, այլև հիշեցնում դիմակ ճիշտ կրելու ձևի և սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին:
Նա նաև շնորհակալություն է հայտնում դիմակ կրող քաղաքացիներին՝ նշելով՝ «Շնորհակալություն, որ հակահամաճարակային միջոցառումները պահպանում եք»:
Վարչապետը նաև մի պահ մտավ զրուցարան և դիմակներ բաժանեց այդտեղ նստած պապիկներին:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի չնվազող թվերին և նշել, որ պատրաստվում են ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել:
Հայաստանում հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով։–0–