415.29
4.72
387.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Տրանսլիտի վտանգները, կամ ինչպես «սեխը» վերածվեց «սեքսի»

14:42
07 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ինտերնետ օգտատերերն այսօր նշում են Համաշխարհային սարդոստայնում հայոց այբուբենի օգտագործման հնգամյակը։

Ինչպես նշեց Հայաստանի օմբուդսմենի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը, հինգ տարի առաջ Հայաստանում լայնորեն կիրառվում էր տրանսլիտերացիան, ինչը երբեմն զավեշտի էր հանգեցնում։

«Բոլորն օգտվում էին տրանսլիտից, ինչի արդյունքում ծիծաղելի իրավիճակներ էին ստեղծվում։ Այսպես, «սեխ» բառը կարդացվում էր որպես «sex»»,– երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Եգանյանը։

Հենց նա 2012 թվականին առաջարկեց փետրվարի 7–ը նշել որպես Համացանցում հայոց այբուբենի օգտագործման օր, քանի որ, ըստ նրա, հայկական այբուբենը համացանցում ոչ պահանջված էր դառնում։

Նրա խոսքով, այս տարիներին դրական տեղաշարժ կա, նախևառաջ, տեխնիկական աջակցության իմաստով։ Շարժմանը միացել են բլոգերներ և պաշտոնատար անձինք, կազմակերպություններ։

Տեղեկատվական անվտանգության փոխձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ տրանսլիտ են օգտագործում` փորձելով թաքցնել անգրագիտությունը։

«Սա համալիր լուծում պահանջող խնդիր է` պետք է ավելի շատ կարդալ հայերեն, դպրոցներում սովորեցնել տեքստեր հավաքել մայրենի լեզվով»,– ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը կարծում է, որ բացի հայրենասիրական դրդապատճառներից, տրանսլիտից չի կարելի օգտվել նաև, որովհետև այն դժվար է ընթերցվում և գրության համար չկան հստակ չափանիշներ: Նա նաև հերքեց գաղտնեգործական տեսություններն այն մասին, թե տրանսլիտով գրվածը հասանելի չէ, օրինակ, ադրբեջանցիներին:

«Ում որ պետք է, գտնում են մասնագետների և ապակոդավորում են ցանկացած հաղորդագրություն, այնպես որ` կարևոր տեղեկության համար ավելի հուսալի կապի միջոցներ կիրառեք», - խորհուրդ տվեց Մարտիրոսյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ