Երևանում տղամարդը կալանավորվել է անչափահասի հետ սեռական կապի համար (ՎԻԴԵՈ)
17:08
21 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ. 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը հայտնում է 48–ամյա Սամվել Ազիզյանի ձերբակալության և կալանավորման մասին։
Տղամարդը հետախուզվում էր 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի գործողություն կատարելու համար։
Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, Ազիզյանի հետախուզումը սկսվել է հունիսի 19–ին` Հայաստանի ՔՕ 141–րդ հոդվածի 2–րդ մասի (Սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ 16 տարեկանը չլրացած անձի հետ) հատկանիշներով։
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Արդեն հաջորդ օրը ժամը 11–ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում Ազիզյանը հայտնաբերվել է Գայի փ. 14/3 հասցեում և ձերբակալվել։ Նրան հանձնել են Ոստիկանության մարմիններին։ Տղամարդը կալանավորվել է։
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ