ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Աստանայում 2015 թվականի մայիսի 29-ին

21.11.2014, 11:58
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Աստանայում 2015 թվականի մայիսի 29-ին, հայտնել է համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Աստանայում 2015 թվականի մայիսի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Աստանայում 2015 թվականի մայիսի 29-ին, հայտնել է համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված նիստի ժամանակ Սերգեյ Լեբեդևն ասել է. «Ղազախստանի Հանրապետության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Աստանայում 2015 թվականի մայիսի 29-ին»։

Լեբեդևի խոսքով` պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով անցկացված նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական համագոյակցությանը վերաբերող արդիական հարցեր, որոնց թվում են եղել նաև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի դրույթների իրագործման հարցերը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները։-0-