ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի մասնակիցները Դուշանբեում կքննարկեն անօրինական միգրացիային հակազդելու հարցում ԱՊՀ պետությունների համագործակցության 2009-2011 թթ.-ի ծրագրի իրագործման ընթացքը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Տաջիկստանի միգրացիոն ծառայության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:
«Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալների համաձայն՝ օրակարգում նախատեսված է քննարկել ԱՊՀ երկրներոի միգրացիոն իրավիճակին առնչվող ավելի քան 12 հարց:
Միգրացիոն մարմինների ղեկավարները պետք է քննարկեն միգրացիայի, ազգային միավորումների և հասարակական կազմակերպությունների հետ միգրացիոն մարմինների համագործակցության ոլորտում Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի որոշումների իրագործմանն առնչվող հարցերը՝ ԱՊՀ երկրներում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնող ԱՊՀ երկրների քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով բնակության վայրի սոցիալ-մշակութային պայմաններին հարմարվելու ընթացքում:
Կողմերը կքննարկեն նաև միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման նպատակով միասնական մոտեցումների մշակմանն աջակցություն ցուցաբերելու հարցում ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքին առնչվող հարցերը:
ԱՊՀ մասնակից-պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2007 թ.-ի հոկտեմբերի 5-ին: Ըստ կանոնակարգի՝ խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում:-0-