Ադրբեջանում քաղաքացիական լուրջ խռովության բարձր հավանականության կա՝ ընդհուպ մինչև հեղաշրջում արաբական պետությունների նման, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Ադրբեջանում տիրող իրավիճակը շատ լարված է, և այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, շատ նման է արաբական երկրների սցենարին: Իշխանություններն այնտեղ հակակրոնական քաղաքականություն են վարում, ինչը նրանց դեմ է համախմբել և շիաներին և սունիներին», - հինգշաբթի լրագրողներին ասաց փորձագետը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում բողոքի բավականին մեծ ակցիաներ են անցկացվում, և հերթական ակցիան սպասվում է ապրիլի 17-ին:
«Ցուցարարներն արդեն օգտագործում են այնպիսի նշանաբաններ, ինչպիսիք են «Իշխանության հրաժարական կամ հեղաշրջում» և այլն», - նշեց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ ուժեղացել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության գործադրած ճնշումը, ինչը վկայում է այն մասին, որ «Արևմուտքի հետ Ադրբեջանի քաղաքական վերնախավի ընկերական հարաբերությունները նշանակություն չունեն այն ուժերի համար, որոնք կանգնած են այդ խռովության հետևում»:-0-