Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհված 14 մարդկանց թվում Հայաստանի երկու քաղաքացի կա, հաղորդում է Analitika.at.ua կայքը՝ հղում անելով «Ժիվայա Կուբան» («Живая Кубань») գործակալությանը:
«Բացահայտվել է Գիզելդերե գյուղի բնակչի ինքնությունը: Նա 1977 թ.-ին ծնված Աբովյան Արթուրն է, ով Հայաստանի քաղաքացի է: Հայաստանի քաղաքացի է նաև Ջուբգիի բնակիչ 1937 թ.-ին ծնված Մնացականյան Ալբերտ Բախշիևիչը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Տեղատարափ անձրևների պատճառով շաբաթ օրը լեռնային գետերի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ են մնացել Կրասնոդարի երկրամասի Տուապսե և Ապշերոնսկի շրջանների 22 բնակավայրեր:-0-