ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շանհայի համագործակցության կազմակերպտության, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական հասարակության և ՀԱՊԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատանքային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ի նախաձեռնությամբ, չորեքշաբթի հաղորդեցին Կազմակերպության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, ԵվրԱզԷՍ գլխավոր քարտուղար Թայիր Մանսուրովը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Մուրատբեկ Իմանալիևը կքննարկեն եվրասիական տարածաշրջանի իրավիճակը և այդ տարածությունում անվտանգության և կայունության ապահովման նկատմամբ կազմակերպությունների մոտեցումները»,- նշվում է մամլո հաղորդագրությունում։ -0-