+10
Եղանակը Երևանում
Հայ

Բելառուսը պայմանագրային գնով վճարել է գազի մայիսյան մատակարարումների դիմաց. «Գազպրոմ»

13:51
23 Հունիսի 2010

«Բելտրանսգազ» ԲԲԸ-ն վճարել է գազի մայիսյան մատակարարումների դիմաց, գումարը կազմել է 260,134 միլիոն դոլար, ինչը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Գազպրոմին»:

«Կատարած վճարի գումարն է 260,134 միլիոն դոլար: Այն հաշվարկված է «Բելտրանսգազի» կողմից` 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ին կնքված գազի մատակարարման պայմանագրի համաձայն: Այսպիսով, բելառուսական կողմը ընդունել է պայմանագրում ամրագրված գնով գազի դիմաց վճարելու անհրաժեշտությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ «Գազպրոմը» հայտարարում է, որ «Բելտրանսգազը» պարտավոր է անհապաղ վճարել Բելառուս ռուսական գազի մատակարարման համար 2010 թ.-ի սկզբից կուտակված պարտքը, որը կազմում է 192 միլիոն դոլար:

Բելառուսի համար ռուսական գազի պայմանագրային գինը երկրորդ եռամսյակում կազմում է 184,8 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց: Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմում էր 169,2 դոլար, երրորդ եռամսյակում կավելանա` հասնելով 193-194 դոլարի, տարվա ընթացքում միջինը սպասվում է 187 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Բելառուսը 2010 թ.-ի սկզբից գազի համար Ռուսաստանին վճարում էր ոչ թե ըստ պայմանագրի, այլ նրա կողմից միակողմանի կարգով սահմանված գնով` 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, ինչի հետևանքով Բելառուսը պարտք է կուտակել:

«Գազպրոմը» բելառուսական կողմի պարտքերի պատճառով երկուշաբթի սկսել է Բելառուս գազի մատակարարման սահմանափակումներ մտցնել: Երեքշաբթի, երբ մատակարարումները կրճատվեցին արդեն 30 տոկոսով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտարարեց, որ հանձնարարել է դադարեցնել ՌԴ-ից Եվրոպա գազի տարանցումը:

Չորեքշաբթի «Գազպրոմը» պարտքի դիմաց բելառուսական կողմի գազի մատակարարման սահմանափակումը հասցրեց 60 տոկոսի` կրճատելով մատարարումը ևս 30 տոկոսով: Միաժամանակ Ռուսական գազային հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլերը տեղեկացրել է, որ հանրապետության տարածքով գազի մատակարարումը եվրոպացի սպառողներին իրականացվում է պլանային ծավալով, և ռուսական գազի սպառողները գազի հետ կապված ոչ մի խնդիր չունեն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով