Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տուժած տասնյոթամյա հայուհի Եղիազարյան Վալենտինան մահացել է Ն.Ի.Պիրոգովի անվան Առաջին քաղաքային հիվանդանոցում, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը, ներկայումս հյուպատոսության միջոցով պարզվում է նրա քաղաքացիությունը։
«Դա որևէ նշանակություն չունի։ Նա հայ է, և դեսպանությունը նրա ընտանիքին կցուցաբերի ողջ անհրաժեշտ աջակցությունը»,- ասաց Մինասյանը։
Երկուշաբթի Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 39, վիրավորվել 70 մարդ:-0-