Մոսկովյան ոստիկանները մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչություններին հաջորդած գիշերը կալանավորել են մի կնոջ, ում կասկածում են միլիցիային ուղղած կեղծ հեռախոսազանգերի մեջ, թե իբր ստորգետնյա անցումում նոր պայթյուններ են պատրաստվում, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով, առաջին զանգը ոստիկանությունը ստացել է Մոսկվայի ժամանակով 17:00-ին: Անհայտ կինը հայտնել է, որ գտնվում է «Պարտիզանսկայա» կայարանում, ներքև է իջնում և պատրաստվում է ինքն իրեն պայթեցնել: Ոստիկանները ստուգել են հաղորդագրությունը, սակայն կայարանում կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
«Մեկ ժամ անց «02»-ին նույն հեռախոսից կրկին կին է զանգել և հայտնել, որ պայթյուն է պատրաստվում «Շչելկովսկայա» կայարանում: Կայարանն ամբողջովին հետազոտվել է, սակայն կասկածելի ոչինչի չի հայտնաբերվել»,- ասաց գործակալությանը զրուցակիցը:
«Երեքշաբթի գիշերը ժամը մեկի մոտ ոստիկանները սեփական տանը կալանավորել են Պոդմոսկովյեի Ռամենսկի շրջանի բնակչուհուն, ով իրականացրել է կեղծ հեռախոսազանգերը»,- տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրեց, որ տվյալ փաստի առնչությամբ նախաքննություն է տարվում: Երկուշաբթի Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով մահացել է 39, վիրավորվել 70 մարդ:-0-