Ռաստորգուևն ընդգրկվել է Պետդումայի մշակույթի հարցերի հանձնաժողովի կազմում

12.02.2010, 12:41
Ռաստորգուևն ընդգրկվել է Պետդումայի մշակույթի հարցերի հանձնաժողովի  կազմում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր, «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևն ընդգրկվել է Պետդումայի մշակույթի հարցերի հանձնաժողովի  կազմում: Այս մասին որոշումը պալատն ընդունել է ուրբաթ՝ խորհրդարանականի հայտարարության հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռաստորգուևի պատգամավորական լիազորությունները սկսվել են 2010 թ.-ի փետրվարի 3-ին: Նա ստացել է իր մանդատն այն բանից հետո, երբ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Սմետանյուկը ցած է դրել իր պատգամավորական լիազորությունները՝ Ուրալի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցչի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Երգիչն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրում է խորհրդարանի ստորին պալատում զբաղվել հեղինակային իրավունքի հարցերով:-0-