Ղրիմում ավարտվել է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» II միջազգային գիտաժողովը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղրիմում ավարտվել է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» II միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հայոց պատմությանը, հաղորդում է Analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը:
Գիտաժողովն անցկացվել է հայկական հնագույն Սուրբ Խաչ եկեղեցու սեղանատանը:
Եկեղեցու վերանորոգման աշխատանքներից և օծման հանդիսավոր արարողությունից մեկ տարի անց հնագույն վանքը, որը ծառայել է որպես հոգևոր և լուսավորչական կենտրոն, այսօր վերածնում է հոգևոր և գիտական կենտրոնի իր համբավը:
Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Լեհաստանի տարբեր շրջաններից ժամանած գիտնականներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմել է խորհրդաժողովի կազմկոմիտեի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վ. Ի. Վերդանսկու անվան Տավրիան ազգային համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի ղեկավար, Ղրիմի հայկական միության նախագահ Օլեգ Գաբրիելյանը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել և զեկուցումներ է ունեցել ավելի քան 30 մարդ:
Գիտաժողովի փակման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի երեկոյան՝ տոնական ճաշկերույթով: Ճաշկերույթի ժամանակ չէին դադարում ներկայացված զեկուցումների վերաբերյալ քննարկումները: Գիտնականները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի ևս այցելել Սուրբ Խաչ հայկական եկեղեցի և կիսել աշխարհի հետ սեփական նոր աշխատությունները և մտքերը:-0-