ԱՊՀ վարչապետները Աստանայում կքննարկեն մարդասիրական համագործակցության ֆինանսավորումը

22.04.2009, 15:03
ԱՊՀ վարչապետները Աստանայում կքննարկեն մարդասիրական համագործակցության ֆինանսավորումը
ԱՊՀ վարչապետները Աստանայում կքննարկեն մարդասիրական համագործակցության ֆինանսավորումը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը, որը կանցկացվի մայիսի 22-ին Աստանայում, կքննարկի միջոցառումների ֆինանսավորման հարցերը ԱՊՀ երկրների միջև մարդասիրական համագործակցության զարգացման շրջանակներում, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Հանդես գալով չորեքշաբթի ՌԴ կառավարության և Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՄՄՀ) միջև համաձայնագրի ստորագրմանը՝ ՌԴ տարածքում այն տեղակայելու պայմանների մասին՝ Լավրովը նշել է, որ այդ փաստաթղթի ստորագրումը «կարևոր քայլ է ԱՊՀ տարածքում մարդասիրական ոլորտում փոխգործակցության ամրապնդման ճանապարհին»։

«Կարևոր է, որ հիմնադրամը որոշում է ընդունել 2009-2010 թթ.-ին մարդասիրական ոլորտում փոխգործակցության զարգացման շրջանակներում մի շարք միջոցառումների վերաբերյալ, որոնց քննարկումը տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում, որը կանցկացվի մայիսի 22-ին Աստանայում»,- ասել է Լավրովը։

Չորեքշաբթի Մոսկվայում ստորագրվել է նաև փոխգործակցության հուշագիր ԱՊՀ  գործադիր կոմիտեի և ՄՀՄՀ  միջև։

Ռուսական կողմից համաձայնագիրն ու հուշագիրը ստորագրել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՄՀՄՀ կողմից՝ Ղազախստանի կրթության և գիտության նախարար Ժանսեիտ Թույմեբաևը, իսկ ԱՊՀ-ից՝ Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

Ռուսաստանն արդեն տրամադրել է ՀՄՄՀ-ին շտաբ-բնակարանի շենք Մոսկվայում, ինչպես նաև միջոցներ է տրամադրել նախագծային գործուենություն ծավալելու  և գործադիր տնօրինություն ունենալու համար։

ՄՀՄՀ-ն ստեղծվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումով 2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազխստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ 2008 թվականին հիմնադրամի պայմանագրին միացել է նաև Ադրբեջանը։ -0-