Մոսկվայի շատրվանները «քուն են մտել» մինչ գարուն

13.10.2008, 12:39
Մոսկվայի շատրվանները «քուն են մտել» մինչ գարուն

Մոսկվայի շատրվանները երկուշաբթի գիշերվանից դադարել են աշխատել` ձմռան գալու հետ կապված, «ՌՒԱ Նովոստիին» տեղեկացրեց Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը։

«Հետևելով աշխատանքի որոշակի ռեժիմին և ջերմաստիճանի սպասվող իջեցման մասին օդերևութաբանների կանխատեսումներին՝ 2008 թ.-ի հոկտեմբերի 13-ից քաղաքի շատրվաները դադարել են աշխատել», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ մինչև նոյեմբերի 27-ը շատրվանների արտաքին մասերը պատրաստ կլինեն ձմեռայի պայմաններին և պաշտպանված կլինեն օդի ցածր ջերմաստիճանի ազդեցությունից։-0-