Գնային համաձայնությունները կանխելու համար ԴՀԾ-ն պատրաստում է հավաստագրեր ԱՊՀ ավիաընկերությունների համար
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՌԴ ՖՀԾ) 2008թ. մարտին կարող է ԱՊՀ ավիափոխադրումների շուկա ելքի ազատ թույլատրության հավաստագրեր ներկայացնել, «ՌԻԱ-Նովոստիին» հաղորդել է ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը։
Նրա խոսքերով, ԴՀԾ-ն անցկացրել է այս շուկայի մոնիտորինգը ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում (ՀՔՄԽ)։ «Նախնական տվյալներով, որոշակի ուղղություններով մենաշնորհային գնագոյացման պատճառը եղել է փոխադրողների ընտրությունների կարգը»,-ասել է նա, պարզաբանելով, որ հիմա մեկ ուղղությամբ յուրաքանչյուր երկրից կարող է աշխատել միայն մեկական ընկերություն, ինչն ավելացնում է գնային համաձայնության հավանականությունը։
Նրա խոսքերով, ԱՊՀ շուկայի շրջանակներում համաձայնեցված գործողությունների փաստը չի ընկնում «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի ազդեցության ոլորտ, և ընկերությունների դեմ չի ծրագրվում հարուցել հակամենաշնորհային գործեր, առավել ևս, որ համաձայնության գալու պայմաններ ստեղծում են գործող միջպետական համաձայնագրերը։
Գոլոմոլզինը հայտնել է այն մասին, որ իր գերատեսչությունը ԱՊՀ երկրներում ավիափոխադրումների միջպետական համաձայնագրերում փոփոխություններ է պատրաստում, որը կհանգեցնի այս շուկայի ազատականացմանը։
Բացի այդ, շտաբի հաջորդ խորհրդակցությանը ՀՔՄԽ ԴՀԾ-ն պատրաստում է ուղենշային նախագիծ ԱՊՀ շուկայում աշխատող ավիաընկերությունների համար։–0--