ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ մերժեԼ են որևէ մեկնաբանություն տալ Ռուսաստանի կողմից նոր գերհզոր վակումային ռումբի հաջող փորձարկման տեղեկության վերաբերյալ, որի հզորությունը, ըստ զինվորականների պնդման, կարելի է համեմատել միայն միջուկային ռազմական արկերի հետ։
«Մենք չենք մեկնաբանում նմանատիպ իրադարձությունները։ Աշխարհում տարբեր ոլորտներում շատ նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում։ Բացի այդ, մենք փորձարկման մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ների հաղորդագրություններից»,- չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ շտաբ-բնակարանի մի պաշտոնյա, որը չի ցանկացել ներկայանալ։
Երեքշաբթի առաջին ալիքը տեղեկացրել է, որ Ռուսաստանում փորձարկվել է աշխարհում ամենահզոր վակումային ռումբը, որի արդյունավետությունը չափվում է միջուկային զինամթերքի հետ։ Այս ավիառումբը դեռևս պաշտոնական անվանում չունի, միայն գաղտնի կոդ։ Հայտնի է, որ դրա պարունակության պայթուցիկ նյութը շատ ավելի հզոր է տրոտիլից։ Ըստ հեռուստաալիքի դրան հաջողվել է հասնել նանոտեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։--0—