Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության

18.04.2025, 17:56
Արդարացման դատական ակտը բեկանվել է
Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:

Այդ մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Սարգսյանը մեղադրյալ էր պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել էր, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: