«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը

24.03.2017, 14:59
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։ Այդ մասին է գրում «Ժամանակ» թերթը։

Ըստ թերթի, «Սասնա ծռեր» խումբը կարող է աջակցել դաշինքին, եթե այն հստակ դիրքորոշում հայտնի իրենց կողմից նախապես հայտարարված չորս կետերի վերաբերյալ, որոնցից մեկը երկրում քաղբանտարկյալների առկայության ճանաչումն է, այդ թվում` «Սասնա ծռերի» տղաների։ Խոսքը նաև հետընտրական գործընթացների ժամանակ ժողովրդի մոբիլիզացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշումը:

«Եթե լինի հստակություն այս կետերի վերաբերյալ՝ մենք պատրաստ ենք ավելի հստակեցնել մեր դիրքորոշումը այդ ուժի նկատմամբ: Այս պահին այդպիսի ուժ է համարվում ՕՐՕ դաշինքը: Բայց այս պահին հստակ ասել, որ «Սասնա ծռերը», Ժիրայր Սեֆիլյանը աջակցում են ՕՐՕ դաշինքին, դեռ վաղ է»,- թերթին հայտնել է Ալեք Ենիգոմշյանը: -0-