Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
24.09.2026,
12:35
Այսօր պայմանագրային զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշել է Թորոսյանը։

