Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին. Հայաստանում վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու

29.05.2018, 15:32
Հայաստանում վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու:
Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին. Հայաստանում վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԱԾ-ի վերջին կոռուպցիոն բացահայտումները:

Օրերս ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է բազմամիլիոնանոց քրեական սխեմաներ, որոնք տեղի են ունեցել Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաների մասնակցությամբ: Հայտնի է դարձել, որ 2017 թ.-ի օգոստոսի 1-ից մինչև 2018 թ.-ի մայիսի 1-ը կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ, ովքեր զբաղվում են բեռնափոխադրումներով, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը ստացել է 37,6 մլն դոլար կանխիկ գումար, որոնցից 26,4 մլն դոլարը` Հայաստան ներկրված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11,2 մլն դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համար: Ընկերությունը չի վճառել պետբյուջը մոտ 7 մլն դոլար:
Եթե որևէ մեկը կարծում է, որ վենդետաների անթույլատրելիության մասին մեր հայտարարությունները թուլության դրսևորում է, ապա այդ մարդիկ ջախջախիչ պարտություն կկրեն: Վստահ եղեք դրանում», - հայտարարեց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Վարչապետը կոչ է արել նաև ավելի լուրջ լինել ու լիովին կատարել պետության առջև դրված պարտականությունները:

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է խաբել պետությանը: Բոլորը պետք է կամավոր վերադառնան հարկային դաշտ», - հայտարարեց Փաշինյանը` նշելով, որ հին կոռումպացված սխեմաներն այլևս չեն գործում:

Նա կոչ արեց նաև պետության արջև չվճարված հարկեր ունեցողներին` անցկացնել վերահաշվարկ` չսպասելով ԱԱԾ-ին:

«ԱԱԾ-ն կարող է անել ամեն ինչ, ինչպես պետք է. նրանք կլուծեն բոլոր հարցերն արագ ու խիստ, սակայն կոչ եմ անում բոլորին` չհասցնել դրան», - հայտարարեց Փաշինյանը:-0-