Փաշինյանը ներկայացրեց միակ ելքը ստեղծված իրավիճակից և խոսեց իր ձերբակալության հետևանքների մասին
21.04.2018,
21:45
«Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը:
Փաշինյանի խոսքով, ստեղծված իրավիճակից միակ ելքը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ինչպես նաև ավելացրեց, որ իր հնարավոր ձերբակալությունը միայն կարագացնի իշխանափոխության գործընթացը:
«Ես այսօր արդեն ասել եմ և կկրկնեմ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանը պարտավոր է ներկայացնել Սերժ Սարգսյանին Հայաստանում իրերի իրական դասավորության վերաբերյալ, որպեսզի նա հասկանա, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև մեկնաբանեց իր հնարավոր ձերբակալության մասին լուրերը:
«Նրանք ստիպված կլինեն բերել ինձ Ազգային ժողով, որ որոշում կայացնեն իմ ձերբակալության վերաբերյալ, և երբ ես խոսքով հանդես գամ ամբիոնից` դա էլ կլինի այդ իշխանության վերջին օրը»,- ասաց Փաշինյանը:
Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-