Փաշինյանը գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

09.03.2026, 13:47
Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները», – նշվում է հաղորդագրության մեջ։