Պարզվում է «Յուքոմ»–ի մասնաճյուղից գողություն կատարած անձի ինքնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05.06.2017,
20:40
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը խոշոր չափի գողություն է կատարվել «Յուքոմ» ընկերության մասնաճյուղից։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը խոշոր չափի գողություն է կատարվել «Յուքոմ» ընկերության մասնաճյուղից։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով, 2017թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս և հափշտակել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները. տեսախցիկներն արձանագրել են մուտքի դուռը բացելու և պահարանը հափշտակելու դրվագները։
Կոմիտեից խնդրում են բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն առերևույթ հանցագործություն կատարած անձի, նրա գտնվելու վայրի կամ գողության հանգամանքների մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: -0-