Պարզ եղանակ և ջերմացում է սպասվում Հայաստանում հանգստյան օրերին
20.11.2015,
10:18
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում նոյեմբերի 20-24–ը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում նոյեմբերի 20-24–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան տաքություն, իսկ հաջորդ չորս օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-17 աստիճան։
Այս պահին Երևանում պարզ եղանակ է, սնդիկի սյունը ցույց է տալիս 6 աստիճան տաքություն։ -0-