Նոյեմբերի 4-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի Կենտրոնի խաչմերուկներից մեկում

03.11.2025, 13:26
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում
Նոյեմբերի 4-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի Կենտրոնի խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նոյեմբերի 4-ից Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:

«Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։