Նոր քաղաքապետը մեկնաբանել է «կադրային զտումների» հավանականությունը
10.10.2018,
19:24
Կադրային հարցը Երևանի նոր իշխանությունների համար ինքնանպատակ չի դառնա:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կադրային հարցը Երևանի նոր իշխանությունների համար ինքնանպատակ չի դառնա, և բազմաթիվ աշխատողներ կկարողանան պահպանել իրենց պաշտոնները։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք մտադիր ենք շարունակել բոլոր այն մարդկանց, այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր ցանկանում են աշխատել նոր Հայաստանի կանոններով, ծառայել Երևանի բնակիչներին։
Անհատական մոտեցում կդրսևորվի յուրաքանչյուր պաշտոնյայի նկատմամբ` ելնելով նոր պայմաններում նրանց աշխատանքի հնարավորություններից։ Ես անձամբ եմ զբաղվելու յուրաքանչյուրի հարցով, իսկ խորհրդի անդամները կքննարկեն և որոշում կընդունեն»,– ասաց Մարությանը։
Միաժամանակ, նա չբացառեց քաղաքապետարանում նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանին թողնելու մասին, որ ավելի քան քսան տարի աշխատում է քաղաքապետարանում։
«Չի կարելի ասել, թե Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետարանն անգործության է մատնված եղել։ Իրականացվել են աշխատանքներ, երբեմն` բավականին լուրջ, բայց ոչ ի բարօրություն երևանցիներին։ Եթե նրանք համաձայն են աշխատել, օրենքի հետ որևէ խնդիր չունեն, ինչը շատ կարևոր է, ապա պատրաստ եմ աշխատելու առանց բացառության»,– ասաց Մարությանը, ընդգծելով, որ առաջնահերթ պետք է լինի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը։
«Եթե մարդը պատրաստ է ծառայելու, պատճառ չեմ տեսնում նրան ազատելու համար։ Նպատակ չկա փոխել պաշտոնատար անձանց։ Կարևոր է, որ քաղաքացիները գոհ լինեն քաղաքային բոլոր կառույցների աշխատանքից»,– ասաց նա։
Մարությանի խոսքով, կադրային տեղափոխությունների իմաստով, նախևառաջ, կփոխարինվեն Երևանի բոլոր վարչական շրջանների թաղապետները։
«Մենք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնների թեկնածուներ ունենք, որոնց անուններն առաջիկայում կիմանաք»,– ասաց Մարությանը։
Արդեն հրաժարական են տվել Երևանի Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների թաղապետների պաշտոնակատարներ Դավիթ Գրիգորյանը և Հովհաննես Վարդանյանը։ -0-

Загружается новость ... "Лево"