Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխության «ճանապարհային քարտեզը»
18.04.2018,
21:58
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում քիչ առաջ ներկայացնել, թե ինչպես է անցնում թավշյա հեղափոխությունը և Հայաստանում իշխանության վերափոխումը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում քիչ առաջ ներկայացնել, թե ինչպես է անցնում թավշյա հեղափոխությունը և Հայաստանում իշխանության վերափոխումը։
«Մեր հայտարարած հեղափոխությունն ալիքի պես տարածվում է Հայաստանով և Սփյուռքով։ Դա դրսևորվում է մշակույթի հայտնի գործիչների աջակցության միջոցով։ Գործընթացը պետք է նոր թափ առնի։ Մարդիկ շարունակում են մեզ ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Սա Հայաստանում առաջին շարժումն է, որը չեն կապում արտաքին ուժերի հետ։ Մեր պայքարի գլխավոր նպատակը Հայաստանի և Արցախի ազգային շահերն են»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, շատ տարիներ առաջ Հայաստանից հեռացած մարդիկ գրում են, որ պատրաստ են վերադառնալ։ Հանրահավաքներն արտասահմանյան ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, երեկվա հանրահավաքը YouTube–ում 5 մլն դիտում է հավաքել։
«Ես առաջարկում եմ իշխանափոխության գործողությունների ծրագիր։ Կոչ ենք անում գյուղերի և փոքր քաղաքների բնակիչներին ազդել տեղական իշխանությունների վրա, որ նրանք սատարեն թավշյա հեղափոխությանը։ Մենք պետք է անենք այնպես, որ Հայաստանի յուրաքանչյուր նախարարությունում և գերատեսչությունում սկսվեն հարյուրավոր քաղաքացիների նստացույցներ։ Ոստիկանությունը պետք է դադարի պահպանել այդ շենքերը, որովհետև դրանք պատկանում են ժողովրդին»,– ասաց Փաշինյանը։
Նա կոչ արեց ոստիկանների մեջ թշնամի չտեսնել և խուսափել սադրանքներից։ Նաև մեկնաբանեց անչափահասների մասնակցությունը ցույցերին, նշելով, որ դա չի հակասում օրենսդրությանը։
«Մենք վաղը կշարունակենք փակել ճանապարհները։ Մեր գործողությունները կսկսվեն ժամը 8։00–ից կառավարական շենքերի շրջապատմամբ, որ աշխատողները չկարողանան մտնել։ Բայց չեմ ասի` որոնք ենք շրջապատելու»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ հրավիրել է միանալու շարժմանն աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանին և Շառլ Ազնավուրին։
Փաշինյանն առաջարկեց ցուցարարներին երթով գնալ դեպի Հայաստանի վարչապետի նստավայր և տեղում որոշել հետագա գործողությունները։ -0-