Նախօրեի ծեծկռտուքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում նորոգման աշխատանքներ են սկսվել

14.02.2018, 20:45
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները մեկնարկել են չորեքշաբթի։
Նախօրեի ծեծկռտուքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում նորոգման աշխատանքներ են սկսվել
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները մեկնարկել են չորեքշաբթի։ Այս մասին «Նովոստի–Արմենիա»-ին ասաց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Երեքշաբթի ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու խորհրդի նիստում։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջուր էր բերել հետը նիստին` ցանկանալով այն փոխանցել Տարոն Մարգարյանին։ Այս կերպ նա փորձում էր հնչեցնել Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը։

Загружается новость ... "Право"

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խոչընդոտել են դրան և փորձել խանգարել ընդդիմադիրներին փոխանցել կեղտաջուրը քաղաքապետին։ Այդ պային Տարոն Մարգարյանն ընդմիջում է հայտարարել, որի ընթացքում Ավագանու խորհրդի անդամների միջև ծեծկռտուք է սկսվել։

«Քրեակատարողական հիմնարկն այդ հարցը վաղուց քննարկում էր «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, սակայն արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան սարքավորումներ, խողովակներ գնելու վերաբերյալ»,– ասաց Ղլեչյանը։
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը նշեց նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ մոտակայքի նորոգման աշխատանքներրին կմասնակցեն նաև Էրեբունու և Նուբարաշենի ինքնակառավարման մարմինները։ -0-