Նախորդ շաբաթ Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

11.02.2026, 19:11
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է Երևանի մեկ վարչական շրջանում
Նախորդ շաբաթ Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․–ի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

  • Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը

  • Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին,

  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Արաբկիրում՝ փետրվարի 6-ին,

  • Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում ՝ չի գերազանցել։ 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: