Նախագահի և նախկին վարչապետի միջև «սառույցը հալվե՞լ է»

04.07.2017, 14:32
Արդեն մի քանի շաբաթ տուգանքներ չեն իրականացվում Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ:

Նախագահի և նախկին վարչապետի միջև «սառույցը հալվե՞լ է»
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն մի քանի շաբաթ աշխատանքից ազատումներ, տուգանքներ չեն իրականացվում Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի և նրա շրջապատի նկատմամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Աբրահամյանի շրջապատում չեն բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբրահամյանի հարաբերություններում «սառույցը հալվել է» վերջերս կայացած երկու հարսանիքներից հետո»,-գրում է օրաթերթը:

Загружается новость ... "Право"

Աղբյուրի տեղեկություններով` անցած տոնակատարությունների ընթացքում նրանք շփվել են և մասամբ համաձայնության են եկել:

Հոդվածում նշվում է նաև, որ Աշտարակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չի նշանակվել, նրա պարտականությունները շարունակում է կատարել նախկին վարչապետի որդու` Արգամ Աբրահամյանի տեղակալ Իսահակ Գրիգորյանը:

«Ավելին, չեղյալ է հայտարարվել նաև Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ ընդգծված դաժան վերաբերմունքը»,- գրել է թերթը:-0-