Մինչև 32 աստիճան շոգ է սպասվում Երևանում

02.06.2017, 11:08
Հայաստանում օդի ջերմաստիճանն ընթացիկ շաբաթվա վերջից կբարձրանա 3-5 աստիճանով:
Մինչև 32 աստիճան շոգ է սպասվում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանն ընթացիկ շաբաթվա վերջից կբարձրանա 3-5 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենից շոգ կլինի Սյունիքի հովիտներում, որտեղ ցերեկային ժամերին օդը հունիսի 5-6–ին կտաքանա մինչև 31-36 աստիճան։

Երևանում ուրբաթ սպասվում է 26-28 աստիճան տաքություն, իսկ այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա` երկուշաբթի և երեքշաբթի կհասնի 30-32 աստիճանի։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ, հունիսի 2–ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Իսկ հունիսի 3-6–ը երկրի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 19-24 մետր վայրկյան։ -0-