Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, լռության րոպե. Մերկելը լուսանկար է հրապարակել իր Instagram-ում (ՖՈՏՈ)
25.08.2018,
11:00
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից լուսանկար է հրապարակել իր Instagram-ում:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից լուսանկար է հրապարակել իր Instagram-ում: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Facebook-ի էջը:
Լուսանկարը նա մեկնաբանել է այսպես. «Ծիծեռնակաբերդ հուշահամալիր. Լռության րոպե` ի հիշատակ 1915-ի զոհերի»:
Կանցլերը տարածաշրջանային այցով նախօրեին ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետև հանդիպումներ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Այցի շրջանակում կայացել է նաև Մերկել-Փաշինյան համատեղ մամուլի ասուլիսը, իսկ երեկոյան վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ Գերմանիայի կանցլերը զբոսնել է երեկոյան Երևանի կենտրոնում, սելֆի արել ցանկացողների հետ, ինչի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Եվ օրվա վերջում Գերմանիայի կանցլերը առիթ ունեցավ տեսնելու և զգալու մեր ժողովերդի ջերմությունն ու ոգին։ Հրաշալի զբոսանք ստացվեց»: -0-

Загружается новость ...
"Право"