Հայկ Մարությանը կոչ է արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

23.09.2018, 16:43
Նրա խոսքով, առաջին անգամ վերջին տասնամյակում երկրում անցկացվում են ազատ և արդար ընտրություններ:
Հայկ Մարությանը կոչ է արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը կոչ է արել ընտրություններում քվեարկել դաշինքի օգտին:

«Բոլոր քաղաքացիներն ընտրության իրավուքն ունեն և ընտրում են` ում ուզում են: Մենք կոչ ենք անում քվեարկել մեր օգտին, քանի որ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»,- ասաց Մարությանը, ընդգծելով, որ 12 թեկնածուներից յուրաքանչյուրը վստահ է իր հաղթանակին:

Աննախադեպ ընտրություններ

Նա միաժամանակ նշեց, որ ինքն էլ քվեարկել է հանուն Հայաստանի և Երևանի լուսավոր ապագայի:

Նրա խոսքով, առաջին անգամ վերջին տասնամյակում երկրում անցկացվում են ազատ և արդար ընտրություններ: Նա վստահ է, որ ընտրություններում ոչ մի ձայն չի վաճառվի և չի կեղծվի:

Վարչական ռեսուրսի և «սև փիար»-ի մասին

Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն իր նախընտրական արշավին վարչական ռեսուրսի օգտագործում չէ, քանի որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի կազմում) վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու ամբողջ նախընտրական քարոզարշավին:

Նա միաժամանակ նշեց, որ արշավի ընթացքում իրենց նկատմամբ նաև սև փիար է օգտագործվել:

«Մեր թիմի նկատմամբ կիրառվել են սև փիարի տարրեր, բայց իրականում դա էլ հենց ամբողջ աշխարհում ընդունված քարոզչության ձևն է: Մենք դրան սովոր չենք: Նախկինում այդ ամենն անցնում էր հանգիստ, իսկ այդ ամենը սկսվել է ընտրություններից հետո: Իսկ աշխարհում հակառակն է` ամեն ինչ տեղի է ունենում ընտրություններից առաջ, իսկ հետո` հանդարտվում»,- ասաց Մարությանը:

Հաղթականի և կոալիցիայի հավանականության շանսերը

Գնահատելով հաղթանակի իր հնարավորությունները` նա նշեց, որ իր թիմը բաց ցանկացած ձևաչափի համար, որը թույլ կտա առաջ տանել Երևանի շահերը և, հետևաբար, չի բացառում նաև կոալիցիայի հավանականությունը:

«Մեզ համար ամենակարևորը Երևանը մեր երազանքի քաղաք դարձնելն է, իսկ թե ինչպես` կարևոր չէ: Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր ուժերի հետ և օգտագործել առավել վառ գաղափարները բոլոր թեկնածուների համար»,- ասաց Մարությանը:

Նա միաժամանակ նշեց, որ պատրաստ կլինի շնորհավորել ժողովրդի ընտրյալ ցանկացած թեկնածուի, քանի որ ընտրություններն առաջին անգամ կարտացոլեն իրական պատկերը:

Finita la comedia

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում նա կատակերգություն ստեղծելու գաղափար չի ունեցել, Մարությանը պատասխանեց, որ ծիծաղելի պահեր եղել են: Նա կարող էր դրանցով կատակերգություն նկարահանել, բայց չի կարողանա դա անել խիտ ժամանակացույցի պատճառով, եթե ընտրվի, առաջարկելով դրանով զբաղվել ուրիշներին:
Մարությանը միաժամանակ նշեց, որ առայժմ չի մտածել, թե ինչպես կտոնի հաղթանակը, ընդգծելով, որ պետք է սպասել քվեարկության արդյունքներին:

Загружается новость ... "Лево"

Ամեն դեպքում, ինչպես նշեց քաղաքապետի թեկնածուն, չնայած վերջին 14 տարիներին Չեխիայում կեցության իրավունքի առկայությանը (ըստ հայտարարագրի` նա Պրահայում հինգ բնակարան ունի, խմբ.), ինքը չի պատրաստվում լքել Երևանը:

«Եթե ցանկանայի, վաղուց կտեղափոխվեի, բայց մենք ապրում ենք և կապրենք Երևանում, քանի որ այն մեր սիրելի քաղաքն է: Ես շատ եմ ճանապարհորդել, հնարավորություն ունեմ ապրելու և աշխատելու ցանկացած քաղաքում, բայց կարծում եմ, որ Երևանը լավագույնն է: Այն կարող է դառնալ այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երջանիկ ապրեն»,- ասաց Մարությանը:

Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։

Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից: -0-