Մարուքյան. ԵԼՔ-ին տրված յուրաքանչյուր ձայն հասել է տեղ. դաշինքն ընդունում է ընտրությունների արդյունքները
03.04.2017,
18:53
Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել, կարծում է «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել, կարծում է «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։
Մարուքյանի խոսքով, ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել այն 120.000 և ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով գնացել ու քվեարկել են ԵԼՔ դաշինքի օգտին:
«Յուրաքանչյուր ձայն, որ տրվել է ԵԼՔ-ին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք: Մենք այդ 120.000 մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», - ասել է նա։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն գրանցել, բայց ընտրակաշառքի դեպքեր արձանագրվել են և դրանց մասին ահազանգել։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։-0-