+17
Եղանակը Երևանում
Հայ

Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. վիճակագրություն, կանխարգելում, բուժում

20:13
15 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 15-ին նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը: Ամեն տարի աշխարհում այդ հիվանդությունից տառապում է 175 հազարից ավել երեխա, որոնց կեսը հետագայում մահանում է: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձագետների և բարեգործական հիմնադրամների ղեկավարների օգնությամբ փորձել է պարզել, թե որքանով է այդ խնդիրն արդիական Հայաստանի համար, և ինչ է արվում` հիվանդ երեխաներին օգնելու ուղղությամբ։

Վիճակագրություն

«Յուրաքանչյուր տարի քաղցկեղ է ախտորոշվում Հայաստանում մոտ 100 երեխաների մոտ: Ավելի ստույգ վիճակագրություն դեռևս չկա, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առավել հաճախ երեխաների մոտ ախտորոշվում է լեյկեմիա: Բարեբախտաբար, ստիպված չենք խոսել հիվանդության կտրուկ աճի մասին», - ասաց օնկոարյունաբան Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքոով, քաղցկեղը Հայաստանում բավական հաջող է բուժվում, և երեխաների միջինը մոտ 70 տոկոսը լիովին բուժվում են և լիարժեք կյանքով ապրում:

Վիճակագրության համաձայն, 2015 թ.-ին Հայաստանում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանադանալու թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ մահացությունը օնկոլոգիայից` 40 տոկոսով:

Կանխարգելում

Հակոբյանի խոսքով, երեխաների շրջանում օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման հստակ մեթոդներ չկան: Չեն իրականացվում նաև սքրինինգային ծրագրեր, ինչպես մեծերի համար:

«Երեխաները պետք է առողջ ապրելակերպով ապրեն, բացառեն շփումը վնասակար առարկաների հետ: Ամենակարևորը, ինչը կարող է արվել այս առումով, ծնողների և մանկաբույժների սևեռուն ուշադրությունն է», - ասաց Հակոբյանը:

Բուժում

«Քաղցկեղից տառապող մինչև 18 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակում: Սակայն երբ թանկարժեք դեղորայքի, հետազոտությունների կամ արտասահմանում բուժվելու անհրաժեշտություն է ծագում, օգնության են գալիս բարեգործական հիմնադրամները», - ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին ոչ մի երեխա, այդ թվում, նաև անապահով ընտանիքներից, առանց բուժման չի մնացել` անկախ նրանից, թե որքան թանկարժեք է այն եղել: Ընդ որում, քիմիաթերապևտիկ միջոցների մեծ մասը Հայաստանում հասանելի է:

Առողջության կամուրջ

Bridge of Health Armenia հիմնադրամի տնօրեն Անահիտ Բարսեղյանը պատմել է, որ հիմնադրամը գործում է արդեն հինգ տարի, և այդ ընթացքում օգնություն է ցուցաբերվել արդեն 90 երեխայի։

«Մենք դոնորական արյուն ենք գտնում, ձեռք ենք բերում դեղորայք, դրամահավաք ենք կազմակերպում հիվանդ երեխաների համար։ Ընդ որում` դրան մասնակցում է աշխարհի հայությունը»,– ասաց Բարսեղյանը։

Загружается новость ... "Право"

«Հիմնադրամ 100»–ի տնօրեն Տիգրան Բալոյանն իր հերթին ասաց, որ հիմնադրամի անվանումը ենթադրում է, որ կարևոր է ցանկացած օգնություն, նույնիսկ ամենափոքրը, թեկուզ 100 դրամի չափով։

Տրամադրվածությունը շատ հարց է լուծում

Կլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանը հայտնեց, որ ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների հոգեբանական աջակցությունը Հայաստանի համար նոր, բայց զարգացող ուղղություն է։

«Մենք օգնում ենք հիվանդ երեխային և նրա ընտանիքին հաղթահարել բուժման ընթացքում առաջացող խնդիրները։ Չէ՞ որ հիվանդությունն ազդում է երեխայի զարգացման վրա, ինչը, նախևառաջ, խոչընդոտում է իր վիճակի ադեկվատ ընկալմանը»,– ասաց Քամալյանը։

Ըստ նրա, Հայաստանում մինչ օրս վիճում են, թե պետք է, արդյո՞ք, երեխային ասել իր ախտորոշումը, և ինչպես դա անել։

«Մեր կարծիքով, անորոշությունը միայն ուժեղացնում է խուճապը, այդ իսկ պատճառով երեխաներին իրենց հասանելի լեզվով պետք է ասել, թե ինչ է նրանց հետ կատարվում»,– ասաց Քամալյանը։

Պայքարել մինչև վերջ

Փորձագետները կարծում են, որ հիվանդ երեխայի ծնողները հոգեբանական շատ ծանր վիճակում են։ Որպես կանոն, մայրը հոգ է տանում հիվանդ երեխայի համար հիվանդանոցում, իսկ հայրն աշխատում է` բուժման ծախսերը հոգալու համար։ Բայց նրանք չպետք է հանձնվեն, թեև դա շատ ծանր է։

Մանկական օրգանիզմը շատ ուժեղ է, երեխաների դիմադրոականությունը բարձր է, և ծնողները պետք է դա իմանան, հավատան բուժմանը և չհանձնվեն մինչև վերջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.