Կոտայքի մարզում 2 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք. ընդհանուր՝ 498

18.05.2020, 15:00
Կոտայքի մարզում 2 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք. ընդհանուր՝ 498. մարզպետարան

Կոտայքի մարզում 2 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք. ընդհանուր՝ 498

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Այս մասին նշվում է մարզպետարանի Facebook-յան էջում:

«Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է»,- նշվում է հայտարարության մեջ: 

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: -0-