Կորոնավիրուսով հիվանդ 2 ծանր վիճակում գտնվող պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա․ Թորոսյան
30.03.2020,
23:41
Կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․ /նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ գրառման՝ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,- գրել է նա։
Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 հաստատված դեպք: 30 մարդ բուժվել է, երեք հիվանդ, ցավոք, մահացել: –0–