Կարեն Կարապետյանը կարևորել է հայ ժողովրդի օժանդակությունը

19.12.2016, 20:00
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել FDitelligence (Financial Times–ի ստորաբաժանում) պարբերականին։
Կարեն Կարապետյանը կարևորել է հայ ժողովրդի օժանդակությունը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը FDitelligence (Financial Times–ի ստորաբաժանում) պարբերականին տված հարցազրույցում թվարկել է կառավարության ղեկավարի դերի իր առաջնահերթությունները` կարևորելով ժողովրդի օժանդակությունը։

«Անկեղծ ասած` վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ամեն ինչն է առաջնահերթ։ Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար` ոչ ոք չի կարող ասել, թե որն է առաջնային, որը` երկրորդական»,– ասել է Կարապետյանը հեղինակավոր պարբերականին։

Ըստ նրա, վարչապետի և գործարարի աշխատանքի տարբերությունն այն է, որ առաջինը չի կարող իրեն առաջնահերթություններ ստեղծելու շռայլություն պարգևել և կենտրոնանալ ամենակարևոր հարցերի վրա։

«Այդ պատճառով կարծում եմ, որ մեր ամենակարևոր խնդիրը հասարակության հետ կապի ստեղծումն է այնպես, որ մեր ազգը հասկանա, հավատա և պատասխանի այն ազդանշաններին, որոնք մենք ուղարկում ենք»,– ասել է Կարապետյանը։

Դա, նշել է նա, վերաբերում է նաև բիզնեսին։ Կարապետյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ստեղծի ստեղծագործական և ձեռնարկատիրական ուղեղների համար բարենպաստ մթնոլորտ։

«Մեզ համար ավելի դյուրին է բարելավել իրավիճակը, երբ ժողովուրդը մեր դաշնակիցն է և սատարում է մեր կողմից առաջարկվող ծրագրերին»,– ընդգծել է Կարապետյանը։ -0-