427.55
4.27
394.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք. Փաշինյանը՝ ԼՂ հիմնահարցի բանակցությունների մասին

22:35
06 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ հանրության շրջանում չկա որևէ մեկը, ով դեմ լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, չորեքշաբթի ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Загружается новость ... "Лево"

«Ով է, որ պնդում է, որ հայ հանրության շրջանում ընդհանրապես մարդ կա, ով այլ դիրքորոշում ունի: Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը: Մենք բազմիցս դիրքորոշումներ ենք արտահայտել: Եթե որևէ մեկը փորձում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ընդհանրապես սենց քննարկում Հայաստանում պետք է տեղի չունենա»,- նշել է նա:

Նրա խոսքով, հայկական կողմն օգտագործել է հնարավոր բոլոր հմտությունները բանակցային սեղանի շուրջ: 

«Չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը բանակցել այդ հարցի շուրջ, և մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը: Ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»,- ընդգծել է վարչապետը:

Բաքվի դիրքորոշումը

Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանի դիտարկմանը, որ Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորմանը, Փաշինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին նաև Բաքվի դիրքորոշման մեջ է:

«Հիմա եթե Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորմանը, ապա չի կարգավորվի հարցը: Մենք ուրիշ բան ենք ասում. հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որն ընդունելի է ՀՀ ժողովրդի համար, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա 100 անգամ լուծված կլիներ»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից, նա զգում է, որ վերջինս տրամադրված է և ուզում է հարցը լուծել:

«Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանի Դաշնությունն էլ է ուզում, Ֆրանսիան էլ, Միացյալ Նահանգներն էլ. կարևորը նրբությունների մեջ է: Բայց եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում լուծվի հարցը, չի լուծվի հարցը»,- նշել է վարչապետը:

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա