413.78
4.82
386.17
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՀՅԴ-ն չի բացառում կոալիցիայից դուրս գալը

15:18
16 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Դաշնակցություն» խմբակցությունն իմաստ չի տեսնում մասնակցել կոալիցիային, եթե կառավարության ապագա ծրագիրը չհամապատասխանի գործող կոալիցիոն համաձայնագրին, ուրբաթ լրագրողներին ասաց խմբկցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց ՀՅԴ–ի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև կոալիցիոն հուշագրի առկայության մասին, որն անդրադառնում է բոլոր ոլորտներին և կառավարության ծրագրերի իրագործման միջոցառումներին։

«Մենք կառավարության գործունեության ռազմավարություն ունենք, և նոր ծրագիրը պետք է համապատասխանի դրան և դուրս չգա ռազմավարության ընդհանուր տրամաբանության սահմանից: Կարծում եմ` հենց դա պետք է հիմք ծառայի կառավարության նոր ծրագրի համար», - ասաց Ռուստամյանը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ համաձայնագիրը, իհարկե, չի պաշտպանում նախարարներին, ուստի նրանք պետք է ապացուցեն իրենց աշխատունակությունը և պրոֆեսիոնալիզմը:


Միաժամանակ, մեկնաբանելով կառավարության նախօրեի նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ անդամ) հասցեին հնչած քննադատական մեկնաբանությունները, Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը չի վախենում պահանջկոտությունից:


«Մենք պահանջկոտությունից չենք վախենում: Եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է», - ասաց Ռուստամյանը` կոչ անելով օբյեկտիվ լինել ընդհանուր պետական հարցերը լուծելիս:

Խմբակցության ղեկավարը չի բացառել Հայաստանի կառավարության նոր կազմում նախարարների պորտֆելների հնարավոր փոփոխությունը:

Նրա խոսքով, նոր կառավարությունում նախ պետք է որոշվեն և հստակեցվեն հարցերը և հիմնական խնդիրները, որից հետո արդեն կբաշխվեն պորտֆելները:

«Կարծում եմ, որ մենք այս հարցում լայն ընտրություն ունենք, և ՀՅԴ-ն օժտված է անհրաժեշտ բոլոր կադրերով, ընդ որում` նախարարների ողջ կաբինետի համար», - ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ն կարող է չմասնակցել նախարարների կաբինետի ձևավորմանը, Ռուստամյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր աշխատանքը արդեն ձևավորված միջավայրում և չի կարող այն անտեսել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են