Հինգշաբթի` փետրվարի 20–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
21 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Կյանքի 96-րդ տարում մահացել է մեծանուն դերասան ու ռեժիսոր Երվանդ Մանարյանը:
Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար 3,447 մլրդ դրամ կծախսվի:
10 լավագույն մարզիները կպարգևատրվեն 5 մլն-ական դրամով:
Հայաստանցիներին մայիսյան երկար հանգստյան օրեր են սպասվում:
Երևանի կենդանաբանական այգում ուղտի անկումից հետո անցկացված հետազոտությունների արդյունքում տուբերկուլյոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել. այգին շուտով կվերսկսի իր աշխատանքները:
Վթարվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարը. վերանորոգման աշխատանքները սկսվել են: -0-
Ինչի՞ց պետք է հրաժարվել Պահքի ժամանակ, իսկ եթե չիմանալով օգտագործել ենք արգելված սնունդ. Արարատյան Հայրապետական Թեմը պարզաբանում է Պահքին վերաբերող բոլոր հարցերը