630.68
7.05
522.09
+14
Եղանակը Երևանում
Հայ

10 լավագույն մարզիները կպարգևատրվեն 5 մլն-ական դրամով

15:19
20 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Պետությունն այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: 

Որոշման համաձայն, այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար:

ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն անցկացվել է անցյալ տարի, սակայն նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով բյուջետային խրախուսում նախատեսված չի եղել: Հարցը քննարկվել է վարչապետի հետ և որոշվել, որ այսուհետ լավագույն մարզիկները պետական պարգևատրում են ստանալու:

«Օլիմպիական տարում սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին և խրախուսում մարզիկների ներդրած ջանքերը»,- տեղեկացրել է նախարարը` ավելացնելով, որ ամեն տարի ՀՀ պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ: 

Սպորտի ռազմավարական կարևորությանը կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը սպորտի նկատմամբ իր ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի: Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ իմ առաջարկությամբ ներառվել է կետ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, շախմատից նվաճի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ սպորտային ձեռքբերումները փոխկապակցված են ոչ միայն պետության սոցիալ-հոգեբանական, այլ նաև տնտեսական վիճակի բարելավման հետ: 

Կառավարության որոշմամբ պարգևատրվելու են ներքոնշյալ մարզիկները, որոնք 2019 թվականի 10 լավագույններն են. 

1. Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ըմբշամարտ

2. Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ

3. Արթուր Ավետիսյան մարմնամարզություն

4. Հովհաննես Բաչկով բռնցքամարտ

5. Սլավիկ Գալստյան հունահռոմեական ըմբշամարտ

6. Տիգրան Կիրակոսյան սամբո

7. Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբշամարտ

8. Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ

9. Գոռ Մինասյան ծանրամարտ

10. Հակոբ Մկրտչյան ծանրամարտ:

Տասնյակի մեծարման երեկոն և պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21–ին ՀՀ նախագահի նստավայրում:

Կառավարության նիստում նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պրոֆեսոիանալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր ևս նախաձեռնել է: Մասնավորապես օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Բացի այդ` բարձրացվել է նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարների չափը:

Մասնավորապես, օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճարը կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրրոդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն: 

Հավելենք, որ 2020 թվականը օլիմպիական տարի է և սկսած փետրվարի 23-ից մեր մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
26 Ապրիլի 2021
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
20:58
10 Ապրիլի 2021
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն. ՎԻԴԵՈ
12:04
07 Ապրիլի 2021
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին (ՎԻԴԵՈ)
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին. ՎԻԴԵՈ
15:05
05 Ապրիլի 2021
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
14:09
05 Ապրիլի 2021
Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում. ՎԻԴԵՈ
19:43
01 Ապրիլի 2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
21:58
31 Մարտի 2021
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
13:50
29 Մարտի 2021
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին (ՖՈՏՈ)
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին. ՖՈՏՈ
23:57
28 Մարտի 2021
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում
00:35
20 Մարտի 2021
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ
12:21
19 Մարտի 2021
Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել. ՖՈՏՈ
20:25
04 Մարտի 2021
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին