Հայաստանցիներին մայիսյան երկար հանգստյան օրեր են սպասվում
20.02.2020,
12:20
Հայաստանցիներին մայիսյան երկար հանգստյան օրեր են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշեց մայիսին տեղափոխել աշխատանքային օրերից մեկը։
Որոշման համաձայն, ուրբաթ` մայիսի 29–ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը` մայիսի 23–ը։
Որոշման համաձայն, ուրբաթ` մայիսի 29–ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը` մայիսի 23–ը։
Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մայիսի 28–ը հանգստյան օր է Առաջին հանրապետրության օրվա կապակցությամբ, և այս որոշմամբ հայաստանցիներին կտրամադրվի հանգստյան չորս օր։
«Սովորաբար նման որոշումների դեպքում կառավարությունն աշխատանքային օրը տեղափոխում է հաջորդ շաբաթ, սակայն ուզում եմ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիմա աշխատանքային օրը տեղափոխվում է նախորդ շաբաթ», – ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով, արդյունքում քաղաքացիները կստանան 4 ոչ աշխատանքային օր և կկարողանան պլանավորել իրենց հանգիստը։–0–