Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները

11.10.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել:Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ 
  • ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց, ըստ որի, Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիները կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ իրենց երկրներում:
Ինչպես նշեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, 2012 թ.-ին կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի առաջին անգամ դիմելով ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիները կարող էին ստանալ դրանք այդ երկրներում Հայաստանի դեպանատներում և հյուպատոսություններում:

Միաժամանակ, նախատեսվում էր ժամկետների սահմանափակում` մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«Հաշվի առնելով ներքին իրավիճակը և լարվածությունը այդ երկրներում, անհրաժեշտ է երկարացնել այդ որոշման գործունեությունը, որպեսզի նրանք կարողանան հայկական անձնագիր ստանալ իրենց երկրների դեսպանատներում և հյուպատոսություններում մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը», - ասաց Ադոնցը:

Միաժամանակ, վերջին զարգացուների համատեքստում փոխնախարարը նշեց այդ ուղղությամբ նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտության մասին:

  • Հայաստանի կառավարության հինգշաբթի օրվա նիստում որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24–ին պաշտոնից ազատվելու ցանկություն է հայտնել, իսկ հոկտեմբերի 7–ին հրաժարականի դիմում է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այս քայլը սպային ծեծելու միջադեպի հետևանքն էր։Սեպտեմբերի 18–ին անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՊՆ զորամասերից մեկի սպա Արա Մխիթարյանը, նրան շտապ վիրահատել են։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 112–րդ հոդվածի 1–ին մասի (Առողջությանը ծանր վնաս հասցնելը) հատկանիշներով։

Հայկական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ միջադեպին մասնակցել է ինքը` Սարգսյանը։ Վերջինս հերքում է իր մասնակցությունը։


«Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 16-ին բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի:Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված: Անչափահասները հանձնվել են ծնողներին: Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-