530.17
7.45
476.34
+10
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը

10:25
10 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։ Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար», – նշել է Հայրապետյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը: