530.17
7.45
476.34
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Գյումրու դպրոցում ռումբի ահազանգի հեղինակները

12:22
10 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 16-ին բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված: Անչափահասները հանձնվել են ծնողներին: Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։