ՀՀ նախկին գլխավոր դատախազը մեկնել է արտասահման. թերթ

09.08.2016, 11:08
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար:
ՀՀ նախկին գլխավոր դատախազը մեկնել է արտասահման. թերթ
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթի` հղում անելով սեփական աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ Գևորգ Կոստանյանը ճողվածքի վիրահատաթյան պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում։

«Թե երբ կվերադառնա, պարզ չէ»,– գրում է թերթը։ -0-